Քնարիկ Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Քնարիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ի ծնե | Քնարիկ Վասակի Հովհաննիսյան |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 28, 2015 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Ռուբեն Գաբրիելյան |
Քնարիկ Վասակի Հովհաննիսյան (դեկտեմբերի 28, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2015, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։
Գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը
- 1956 թվականին՝ Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը՝ Իոհանսոնի դասարանը
- 1960 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ
Քնարիկ Հովհաննիսյանի նկարներից շատերը գտնվում են նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնարիկ Հովհաննիսյանը 1950-ականների կեսերից մինչև վաղ 70-ական թվականներն ընդգրկված է եղել նոր արտահայտչամիջոցների և նկարչական նոր լեզվի որոնման ընդհանուր ընթացքի մեջ։ Հովհաննիսյանի գունանկարներում միասնանում են հայրենի բնության ռեալիստական ու ռոմանտիկ ընկալումները, գունային գամման և լույսն արտահայտում են մարդու և տիեզերքի խորհրդավոր գեղեցկությունը։
- «Ինքնանկար», 1972, 1984
- «Նատյուրմորտ դեղին գամմայով», 1973
- «Նատյուրմորտ», 1975[2]
- «Վերնաշենի լեռները», 1975
- «Տղան ավանակով», 1975, ՀԱՊ
- «Ոչխարների խուզը», 1978, ՀԱՊ
- «Նատյուրմորտ», 1980[3]
- «Կանաչ նատյուրմորտ», 1980, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարան
- «Լեռներում. ոչխարակիթ», 1980, Չեյլաբինսկի պատկերասրահ
- «Սևանի երկինքը», 1984, Չեյլաբինսկի պատկերասրահ
- «Նատյուրմորտ», 1996[4]
- «Կալենցի այգին», 1994[5]
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1957 թվականից։
- 1962 - Չելյաբինսկ
- 1988 - Մոսկվա
- 1985 - Բաքու
- 1980, 2010, 2013 - Երևան[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Նատյուրմորտ», 1975, Քնարիկ Հովհաննիսյան
- ↑ «Նատյուրմորտ», 1980, Քնարիկ Հովհաննիսյան
- ↑ «Նատյուրմորտ», 1996, Քնարիկ Հովհաննիսյան
- ↑ «Կալենցի այգին», Քնարիկ Հովհաննիսյան
- ↑ Բացվելու է գեղանկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի ցուցահանդեսը